Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոնակարգը, ըստ որի Դուք ընդունում եք, որ հասկացել և համաձայն եք ներոհիշյալ կանոնների հետ:

Ընդունելով մեր կանոնակարգը՝ Դուք հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք այս կանոնակարգով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու և դրանցով առաջնորդվելու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել www.goytheater.am կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու և վճարումներ կատարելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում են գաղտնիության կանոններ:

Մեր կայքն ու ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնվում եք մեր կողմից՝ գաղտնիության կանոններին համապատասխանՁեր կողմից տրամադրված տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է:

 

ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ

Կայքից պատվեր կատարելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝

· ԱնունԱզգանուն

· Հեռախոսահամար

· Էլեկտրոնային հասցե

 

Մեր կայքում գրանցված օգտատերերին մենք կարող ենք ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ և հատուկ  առաջարկների վերաբերյալ տեղեկություններ:

Մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահպանում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները:

Secured socket layer (SSL) տեխնոլոգիան  օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգի միջոցով (Arca/Visa/MasterCard և այլնվճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID):

Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից:

www.goytheater.am կայքից տոմսեր աամրագրելու դեպքում այն պահպանվում է մեկ օր, որից հետո ավտոմատ կերպով չեղարկվում է։

Մեր կայքից կամ տոմսարկղից գնված տոմսերը կարող եք վերադարձնել Թատրոնի տոմսարկղ ներկայացումից 1 ժամ առաջ:

Տոմսերը վերադարձնելու դեպքում մեր ընկերությունն իրականացնում է պահում՝ տոմսի արժեքի 4%-ի չափով:

Եթե տոմսը գնված է այլ տեղից, վերադարձի պատասխանատվություն մենք չենք կրում:

Եթե ներկայացումը չեղարկվում է մեր կողմից, ապա վերադարձվում է գնված տոմսի ամբողջական գումարը: Վերադարձը իրականացվում է միայն մեր կայքից կամ տոմսարկղից գնված տոմսերի դեպքում: